Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի թվիթերյան գրառմանը (նա քննադատել էր ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում հաստատված զեկույցը և ԵԽԽՎ-ին խորհուրդ էր տվել ԼՂ-ի հարցով զեկույցներ ընդունելուց առաջ խորհրդակցել ԵԱՀԿ-ի հետ):